Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ին կասկածներ է հայտնել իր շուրջ ստեղծված իրավիճակի և Քոչարյանի գործի կապի մասին

Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ին կասկածներ է հայտնել իր շուրջ ստեղծված իրավիճակի և 
Քոչարյանի գործի կապի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավոր Դավիթ Գրիգորյանը Բարձրագույն դատական խորհրդում քննարկման ընթացքում կասկածներ է հայտնել, որ իր շուրջ ստեղծված գործընթացը կարող է կապ ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

« Հանդիպեցինք իր հետ, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները: Տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված և՛ իր մտահոգությունների, և՛ մեր մտահոգությունների հետ, որովհետև մենք էլ ունենք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Ինքը հայտնեց իր կասկածները, որ այս գործը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ: Հիմա մենք դիմելու ենք գործը հսկող դատախազին, որպեսզի վերջինից էլ մի քանի պարզաբանում ստանանք, որի արդյունքում կձևավորվի մեր վերջնական դիրքորոշումը, և կկատարենք մեր հայտարարությունը»,- ասաց Բեքմեզյանը:

Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: «ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել, սակայն այլ մանրամասներ դեռ չենք կարող հայտնել»,- ասել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Դավիթ Գրիգորյանը հայտնի է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր, ով Քոչարյանին ազատ էր արձակել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց:

ՀՀ դատախազությունը պարզաբանում էր ներկայացրել դատավորի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու նպատակների ու իրավաչափության, քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ զանգվածային առանձին լրատվամիջոցների հրապարակումների առթիվ՝ նշելով, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]