Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայիսին ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալներն աճել են

Մայիսին ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդների 
ծավալներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդհանուր ավանդների ծավալները 2019թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19%-ով՝ կազմելով 3 տրլն 111 մլրդ ՀՀ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների, ինչպես նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալները, որոնց համաձայն՝ ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալներն աճել են մոտ երկու անգամ, իսկ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալները՝ 10%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում ոչ ռեզիդենտներից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է մոտ 59%-ով։ Թե՛ ռեզիդենտներից, թե՛ ոչ ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալներն աճել են համապատասխանաբար 16 և 21 տոկոսներով։ Ռեզիդենտներից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալների աճը մայիսին կազմել է 5%։

Աճել են նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալները. ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են մոտ 14%-ով։ Ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են 14%-ով, իսկ ոչ ռեզիդենտներին տրամադրվածը՝ մոտ 12%-ով։

2019-ի մայիսին նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված արդյունաբերությանն ուղղված վարկերի ծավալները կրճատվել են 9%-ով, իսկ գյուղատնտեսությանն ուղղված վարկերի ծավալներն աճել են 2%-ով։ Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]