1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 2019-ի միջոցառումների ընթացքը

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 2019-ի 
միջոցառումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 19-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը շեշտել է, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա, և խնդրել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների կատարման ուղղությամբ արված աշխատանքների մասին:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզով 2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքը:

Զեկույցներով հանդես են եկել արդարադատության, ֆինանսների, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ոստիկանության և միգրացիոն ծառայության ներկայացուցիչները:

Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին նշված գերատեսչությունների ոլորտներում ՀԸԳՀ շրջանակներում արդեն իսկ իրականացված գործողություններին, ինչպես նաև մինչև տարեվերջ նախատեսվող միջոցառումների իրականացմանը միտված աշխատանքների ընթացքին:

Մասնավորապես, քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը, անկանոն միգրացիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ռեադմիսիոն հայցերի էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմանը, հարկման ոլորտում թափանցիկության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության չափանիշների, ինչպես նաև վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը, շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելմանն ու հասցված վնասի նվազեցմանն ու վերացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման լիարժեք կայացման ու տարածքային զարգացմանը միտված միջոցառումների ընթացքին:

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների ընթացքը պատշաճ կերպով ապահովելու համար և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ նախատեսված միջոցառումներն իրականություն կդառնան: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]