Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները վերահաստատել են շփումների ակտիվացման ցանկությունը

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները վերահաստատել են 
շփումների ակտիվացման ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում աշխատանքային ճաշ է ունեցել Վրաստանի խորհրդարանի իր գործընկեր Արչիլ Տալակվաձեի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Կողմերը քննարկման ընթացքում մեծ կարեւորություն են տվել երկու խորհրդարանների դերին հայ-վրացական հարաբերություններում եւ վերահաստատել խորհրդարանականների միջեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումների ակտիվացման պատրաստակամությունը:

Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում Էր աշխատանքային այցով: Պատվիրակություն Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Միրզոյանը Վաշինգտոնում ունեցել է մի շարք հանդիպումներ: Նա մասնավորապես հանդիպել է  ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]