Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԳՆ-ում անդրադարձել են Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական կապերի զարգացման գործում

ԱԳՆ-ում անդրադարձել են Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական 
կապերի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթին (Heiko Hecht)՝ արտոնագրերի հանձնման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով պատվավոր հյուպատոսի նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Հայկո Հեխթին մաղթել է հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։
Հանդիպմանը կողմերը կարևորել են ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը, անդրադարձել Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]