Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲԴԽ-ն քննարկում է անցկացնում Դավիթ Գրիգորյանի հետ` նրա շուրջ ստեղծված գործընթացի առնչությամբ

 ԲԴԽ-ն քննարկում է անցկացնում Դավիթ Գրիգորյանի հետ` նրա շուրջ ստեղծված 
գործընթացի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավոր Դավիթ Գրիգորյանը Բարձրագույն դատական խորհրդում է, որտեղ սկսվել է քննարկում՝ նրա շուրջ ստեղծված գործընթացի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա չպատասխանեց լրագրողների հարցերին և միայն խնդրեց, որ հաշվի առնեն իր անմեղության կանխավարկածը:

Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդում ժամը 16:00-ին հանդիպումը մեկնարկել է և ավարտից հետո ԲԴԽ-ն հայտարարություն կտարածի:

Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: «ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել, սակայն այլ մանրամասներ դեռ չենք կարող հայտնել»,- ասել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Դավիթ Գրիգորյանը հայտնի է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր, ով Քոչարյանին ազատ էր արձակել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց:

ՀՀ դատախազությունը պարզաբանում էր ներկայացրել դատավորի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու նպատակների ու իրավաչափության, քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ զանգվածային առանձին լրատվամիջոցների հրապարակումների առթիվ՝ նշելով, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել  պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]