Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպել է Քվեմո-Քարթլիի նահանգապետի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպել է Քվեմո-Քարթլիի նահանգապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Ռուսթավի քաղաքում հանդիպում ունեցավ Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու (Shota Rekhviashvili) հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը դեսպանը նախ հետաքրքրվել է օրերս մեծ վնասներ հասցրած կարկուտի հետևանքով տուժած Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղին հատկացվող պետական աջակցության գործընթացով և նշեց, որ այդ հարցին ինքն առանձնակի նշանակություն է տալիս, քանի որ գյուղացիները մեծ վնասներ են կրել:


Նահանգապետը նշեց, որ տանիքների վերանորգման համար արդեն օգնություն բաժանվել է և այն դեռ շարունակվում է: Դեսպանը հետաքրքրվեց նաև հայաբնակ գյուղեր տանող Սադախլո-Ախքյորփի ճանապարհի շինարարարական աշխատանքներով, ինչպես նաև Մառնեուլիի շրջանի շուրջ մեկ տասնյակ հայկական գյուղերի բնակիչներին հուզող հարցերով։ Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներս համատեղ այց կատարել կարկուտից տուժած Կարմիր գյուղ և տեղում ծանոթանալ վերականգնման աշխատանքների արդյունքներին:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]