Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆ-35-երի ծրագրում ներգրավված թուրքական ընկերություններն առնվազն 9 մլրդ դոլարի վնաս կկրեն

 Ֆ-35-երի ծրագրում ներգրավված թուրքական ընկերություններն առնվազն 9 մլրդ 
դոլարի վնաս կկրեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից Ֆ-35 հրթիռների ծրագրից Թուրքիային դուրս բերելուց հետո այդ ծրագրում ներգրավված թուրքական ընկերությունների ճակատագիրը դարձել է քննարկման թեմա: ԱՄՆ-ը հայտնել է, որ Թուրքիան 10 տարվա ընթացքում առնվազն 9 մլրդ դոլարի վնաս կունենա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության առք ու վաճառքի, տեխնոլոգիաների և լոգիստիկայի հարցերով պատասխանատու Էլլեն Լորդը հայտնել է, որ Ֆ-35-երի ծրագրից թուրքական ընկերությունների դուրս գալուց հետո առաջացած բացը լրացվելու է ԱՄՆ-ի և ծրագրի մյուս գործընկերների ընկերությունների միջոցով:

Ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, ինչի հետևանքով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]