1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջիբրալթարի Գերագույն դատարանը Grace 1 լցանավի կալանքը երկարացրել Է մինչեւ օգոստսի 15-ը

Ջիբրալթարի Գերագույն դատարանը Grace 1 լցանավի կալանքը երկարացրել Է մինչեւ օգոստսի 15-ը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարի Գերագույն դատարանը Մեծ Բրիտանիայի այդ անդրծովյան տարածքի իշխանություններին իրավունք Է տրամադրել Grace 1 լցանավի կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու եւս 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 15-ը: Հուլիսի 19-ին այս մասին իր կայքում հաղորդել Է Gibraltar Chronicle թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատարանի վճռի մասին հրատարակությանը հայտնել Է Ջիբրալթարի գլխավոր դատախազ Մայքլ Լլամսը: Սույն վճիռն, ինչպես նշում Է թերթը, ընդունվել Է հուլիսի 19-ին կայացած կարճատեւ դատական ունկնդրումների ժամանակ, որոնց զանգվածային լրատվամիջոցները ներկա չեն եղել:
Դատարանն այդ որոշումը կայացրել Է Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիանո Պիկարդոյի հանդիպումից հետո երկու օր անց, որը տեղի Է ունեցել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության շենքում՝ բրիտանա-իրանական հարաբերություններում լարվածության ապաԷսկալացման ուղիների որոնման հաշվարկով: Հենց նույն օրը Պիկարդոն այդ թեման քննարկել Է նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]