Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գանձասար-Կապան»-ը հաղթել է ընկերական խաղում  

«Գանձասար-Կապան»-ը հաղթել է ընկերական խաղում

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի  «Գանձասար-Կապան»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքը Բուլղարիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Կապանի թիմն անցկացրեց թվով 3-րդ ստուգողական հանդիպումը։ Այս անգամ մրցակիցը բուլղարական «Բելասիցա» ակումբն էր։

Առաջին կեսին թիմերը փոխանակեցին երկուական գոլ։ Կապանյան թիմից աչքի ընկան Գևորգ Օհանյանն ու Գեղամ Թումբարյանը։

Երկրորդ կեսին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները կարողացան ևս երկու գոլ խփել, դուբլ ձևակերպեց Էմիլ Եղիազարյանը. «Գանձասար-Կապան» - «Բելասիցա»՝ 4-2։

Հաջորդ հանդիպումը «Գանձասար-Կապանը» կանցկացնի հուլիսի 23-ին։ Մրցակիցը կլինի Կիպրոսը ներկայացնող «Օլիմպիակոս» ակումբը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]