Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ

ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները շարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը Սենատ են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Euronews» լրատվամիջոցը:

Առաջարկում նշված է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հաստատել է ավտորիտար ռեժիմ, ինչի հետևանքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները: Ուստի, օրենքների շրջանակներում, Անկարայի դեմ պետք է կիրառվեն բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները»:

Իսկ դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բոբ Մենենդեսը հայտնել է, որ միայն Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս բերելը բավարար պատժամիջոց չէ Թուրքիայի համար:

Ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, ինչի հետևանքով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]