Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ-ն մերժեց լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը

Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ-ն մերժեց լիազորությունների 
դադարեցման պահանջով դիմումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը հուլիսի 19-ին կայացած ԲԴԽ նիստի ժամանակ մերժվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման եզրափակիչ մասն ընթերցեց նիստը վարողը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը:

«Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի կողմից ԲԴԽ ներկայացրած դիմումը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու մասին մերժել:  Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- նշեց Չիչոյանը:

Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամին, որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։

2019 թվականի հուլիսի 11-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել էին երկու նոր անդամներ՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և  Ռուբեն Վարդազարյանը։ 

Տավարացյանը 2018-ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ հուլիսի 11-ին երկու դատավորի հետ նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]