Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրԷջք է կատարել Երեւանում

Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրԷջք է կատարել Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության պահուստային ինքնաթիռը Մոսկվա - Երեւան ինքնաթիռի ուղեւորներով, որը հարկադրված դադարեցրել Էր թռիչքը խցիկի ծխոտման պատճառով, վայրԷջք Է կատարել Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին հուլիսի 19-ի առավոտյան ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

«Մոսկվայից Nordwind ավիաընկերության չվերթը «Զվարթնոց» օդանավակայանում վայրԷջք Է կատարել 09:08-ին (Մոսկվայի ժամանակով 08:08-ին),- նշել են այնտեղ:

Քննչական կոմիտեն Շերեմետևո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության օդանավում ծխոտման պատճառը համարել է օդափոխման համակարգում հիդրավլիկ հեղուկի և յուղի գոլորշիների ներթափանցումը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ