Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանն ու Մալագան քննարկել են մի շարք ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Մալագան քննարկել են մի շարք ոլորտներում կապերի զարգացման 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն hուլիսի 16-17-n աշխատանքային այցով գտնվում էր Մալագա քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում ՀՀ դեսպանը գործնական հանդիպումներ ունեցավ Մալագայի քաղաքային իշխանությունների, կրթության և գիտության ոլորտի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեսպան Կարմիրշալյանը Մալագայի քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տոռե Պրադոսի (Francisco de la Torre Prados) հետ քննարկեց Մալագայի և Հայաստանի որևէ քաղաքի միջև քույրական կապերի հաստատման հնարավորությունը, Հայաստանի և Մալագայի միջև տնտեսական, կրթական, գիտական, սպորտայի կապերի զարգացման հեռանկարները: Մալագայի համալսարանի փոխռեկտոր Խոուան Անտոնիո Գարսիա Գալինդոյի (Juan Antonio Garcia Galindo) հետ քննարկվեցին կրթության ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ Հայաստանի և Մալագայի համալսարանների միջև հարաբերությունների ձևավորման հեռանկարները, Իսպանիայում իրականացվող տարբեր եվրոպական ծրագրերի, մասնավորապես՝ Erasmus+ ծրագրին հայաստանցի ուսանողների և դասախոսների ակտիվ ներգրավվածության հնարավորությունները:

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել նաև Մալագայում և շրջակայքում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են ՀՀ դեսպանության հետ Հայոց Մեծերին նվիրված մի շարք մշակութային ձեռնարկների համատեղ կազմակերպման հնարավորությունները:

Այցի ընթացքում դեսպան Կարմիրշալյանին ուղեկցում էր Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտոն (Alberto Benito):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]