1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեհրանում հերքել են Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացումը

Թեհրանում հերքել են Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ոչ մի անօդաչու թռչող ապարատ չի կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ Էլ որեւԷ այլ տեղ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփի այն հայտարարությունները, թե ամերիկացի զինվորականները հուլիսի 18-ին Որմզդի նեղուցում իրանական անօդաչու են խոցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ոչ մի անօդաչու չենք կորցրել ո՛չ Հորմուզի  նեղուցում, ո՛չ Էլ որեւԷ այլ տեղ,- հուլիսի 19-ին գրել Է Արագչին իր Twitter-ում:- Ես վախենում եմ, որ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի դեսանտային նավը) Boxer-ը սխալմամբ խոցել Է իր անօդաչուն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Թրամփը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer դեսանտային նավը հուլիսի 18-ին Հորմուզի  նեղուցում խոցել Է Իրանի անօդաչու, որը, զինվորական հրամանատարության վարկածով՝ շատ Է մոտեցել նավին, ինչպես նաեւ «սպառնացել Է նավի եւ նրա անձնակազմի անվտանգությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]