Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Երաժշտությունը Հայաստանում վերածվել է  ահաբեկության հզոր զենքի

«Հայաստանի Հանրապետություն». Երաժշտությունը Հայաստանում վերածվել է  
ահաբեկության հզոր զենքի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Փիլիսոփայությունը մեր միտքը առանձնապես չի նրբացրել: Այս շփոթահարության մեջ մենք կորցրինք գրեթե ողջ 20-րդ դարը՝ նախորդների համեմատությամբ ազգերի ինքնագիտակցման ժամանակի բարձրակետը եւ դարավերջին, անգամ անկախություն ձեռք բերելով, չկարողացանք դուրս գալ ինքնաբերության ցայտնոտից։ Մեր անկախությունից 10 տարի անց կոմունիստական աշխարհայեցողությունը դուրս շպրտվեց պատմության կառամատույցից որպես անիրագործելի երազանք եւ անդառնալի հնոտիք, ապա ավանդական գաղափարախոսություններում նոր արյուն չներարկվեց եւ հիմա դաշնակցական սոցիազմը կամ հանրապետականների նժդեհականությունը ինքնահնար կարկատաններ են «հայկական ոգու» անարատ պաստառին, ուստի եւ՝ ավելի շուտ գաղափարախոսություն են կուսակցության ավանդականության համբավը պահպանելու համար, քան կուսակցություններ, որոնք գաղափարախոսություն ունեն։

Հոռետեսության արմատները Նիցշեն գերմանական ոգու անկման եւ ինքնահիմարացման երեք պատճառ էր տեսնում՝ գարեջուրը, քրիստոնեությունը եւ այն երաժշտությունը, որ հաջորդեց մոցարտյան բարոկկոյին եւ բեթհովենյան ռոմանտիզմին, այսինքն՝ վագներյան դեկադանսը։

...Մնում է մեր երաժշտությունը, որը ակներեւաբար Հայաստանում վերածվել է ահաբեկության ամենահզոր զենքի երթուղիներում, փողոցում, ամենուր, պրոլետարական դիկտատուրայի վերջին մոհիկանների՝ հայ վարորդների եւ ինքնուս աստղերի նախաձեռնությամբ»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]