Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Հայաստանում պետք է ներդնել տարածքային կառավարման կենտրոնների մոդելը

«Հայաստանի Հանրապետություն». Հայաստանում պետք է ներդնել տարածքային 
կառավարման կենտրոնների մոդելը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից նախատեսվում է ստեղծել զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբ, որի օրակարգում է լինելու ոլորտի զարգացման նպատակով օրեսնդրական նախաձեռնություններով հանդես գալը։

Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի կարծիքով, ներկայումս գործող «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը բավականին հնացած է եւ նորը գրելու կարիք կա։ «Առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել եւ կանոնակարգել դաշտը։ Խոսքը բնավ այնպիսի խիստ սահմանափակումների կամ կարգավորումների մասին չէ, որոնց դեպքում այլեւս հնարավոր չլինի աշխատել, ընդհակառակը՝ պետք է հնարավորինս ազատ թողնվի ոլորտը։ Ստանդարտներին համապատասխանեցումը թույլ կտա պետությանը խրախուսել տնտեսավարող սուբյեկտներին, խթանել նրանց գործուենությունը՝ դարձնելով ավելի մրցունակ»,- ասել է պատգամավորը։

Մեկ այլ կարեւոր հարց է Զբոսաշրջության պետական մարմինների կառուցվածքի ընդլայնումը։ Քանի որ բազմաթիվ կարեւոր նախաձեռնություններ են առաջ գալիս, ապա անհրաժեշտություն է առաջանում ամբողջ երկրի տարածքում համակարգելու այդ ամենը։ Դրա համար պետք են տարածքային կառույցներ, որոնք մարզերում կզբաղվեն զբոսաշրջության զարգացմամբ։ «Մենք պետք է ստեղծենք ավելի համակարգված եւ կազմակերպված ցանցային կառույց։ Այսօր մարզերում կան ինֆո կենտրոններ, ինչպես նաեւ տարբեր դոնորական ծրագրերի արդյունքում ստեղծված տուրիզմի եւ հետազոտական կենտրոններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ծրագրով։ Դրանք կարող են լինել այն հիմքը, որի շուրջ կստեղծվեն մարզային տուրիստական կառույցները, որոնք տեղերում կաշխատեն մասնավորի հետ։ Սա ամբողջ աշխարհում ընդունված մոդել է եւ կոչվում է տարածքային կառավարման կենտրոն։ Հայաստանում եւս պետք է ներդնենք այս մոդելը»,- ասել  է Գրիգորյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]