Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի ընթացքը

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի 
ընթացքը

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը  զեկուցեց 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական  աշխատանքների  եւ կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ  մարզում զորակոչն ընթանում է ըստ առաջադրանքի:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեց  նորակոչիկների բժշկական հետազոտությունների իրականացման աշխատանքներին՝ հորդորելով բացառել այդ ուղղությամբ որևէ խախտում կամ թերացում: Մարզպետն առաջարկեց  առանց թերությունների իրականացնել նաեւ ամառային զորակոչի հետ կապված մնացած  աշխատանքները:

 Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկեցին նաեւ մինչեւ կրթական ծրագրի ավարտը զորակոչային տարիքի մի քանի երիտասարդների տարկետում տալու հետ կապված հարցեր: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]