Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գեղարքունիքի առանձին համայնքների փողոցներ բարեկարգվել են ֆրեզված ասֆալտի հաշվին

Գեղարքունիքի առանձին համայնքների փողոցներ բարեկարգվել են ֆրեզված ասֆալտի հաշվին

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների փողոցներ հունիս-հուլիսին բարեկարգվել են ֆրեզված ասֆալտի հաշվին, որը հատկացվել է Գեղարքունիքի մարզպետարանի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, 2019 թվականի հունիսի երրորդ տասնօրյակում մեկնարկել է  Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի 64-67-րդ կիլոմետր ձախակողմյան  հատվածի միջին նորոգման աշխատանքները:

Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով  1480 խորանարդ մետր  ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդը հատկացվել է Սեւանի տարածաշրջանի թվով 9 համայնքների: Սեւան քաղաքին տրամադրվել է  720, Գեղամավան համայնքին՝ 70, Ծաղկունք համայնքին՝ 40, Զովաբեր համայնքին՝ 60 , Լճաշեն համայնքին՝ 120, Չկալովկա համայնքին՝ 50, Ծովագյուղ համայնքին՝ 310, Նորաշեն համայնքին՝40 եւ Սեմյոնովկա համայնքին՝ 70 խորանարդ մետր ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդ, որն  ամբողջությամբ օգտագործվել է համայնքային ճանապարհների բարեկարգման համար, ինչի արդյունքում  բարեկարգվել են շուրջ 12 հազար քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]