ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և JICA-ն համագործակցության նոր ծրագրեր են մշակելու
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JICA) Վրաստանում մշտական ներկայացուցիչ Յուկիհիկո Եջիրիի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի և Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որպես Հայաստանում JICA-ի ծրագրերի համակարգող գրասենյակի ղեկավարի՝ Յուկիհիկո Եջիրիին ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մակարդակի բարձրացման և կարողությունների մեծացմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող թափոնների վերամշակմանն ուղղված ծրագրերի նախագծերը։
Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության խորացման և դրա համատեքստում համատեղ այլ ծրագրեր սկսելու հարցերի շուրջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում