Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գաել Անդոնյանը պայմանագիր է ստորագրեց ֆրասնիական «Այաչո»-ի հետ

Գաել Անդոնյանը պայմանագիր է ստորագրեց ֆրասնիական «Այաչո»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գաել Անդոնյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Այաչո»-ի հետ, որը հանդես է գալիս այդ երկրի 2-րդ դիվիզիոնում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը, նոր ակումբում հայ ֆուտբոլիստը հանդես է գալու 17 համարի մարզաշապիկով։

«Սա հենց այն ակումբն է, որը ես փնտրում էի։ Անցյալ տարի, այսպես ասեմ, անհաջողությունից հետո մնացի առանց ակումբի։ Շարունակում էի աշխատել, որպեսզի վերսկսեի կարիերաս։ Մարզումների ժամանակ հանդես եմ գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց կարող եմ խաղալ նաև ձախ եզրում, ինչպես արել եմ ընկերական հանդիպումների ժամանակ։

Ուրախ եմ «Այաչոյին» միանալու համար։ Սա այն ակումբն է, որը գիտեմ և որի դեմ խաղացել եմ երիտասարդ տարիքում։ Իմ նպատակը տքնաջան աշխատելն ու կազմում տեղ ունենալն է»,- ասել է Անդոնյանը։

24-ամյա պաշտպանը նախկինում հանդես է եկել Մարսելի «Օլիմպիկ»-ում, «Դիժոն»-ում», հունական «Վերիա»-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]