Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ֆրանսիայի օմբուդսմենը կայցելի Հայաստան. մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Ֆրանսիայի օմբուդսմենը կայցելի Հայաստան. մարդու իրավունքների պաշտպանն 
ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև կոնվենցիոն կարգավիճակները և միջազգային համագործակցությունը:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը:

Պաշտպանն ու Ֆրանսիայի դեսպանը պայմանավորվել են համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զանգվածային լրատվության միջոցների կարողությունների բարձրացման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի օմբուդսմեն Ժակ Տյուբոնի Հայաստան նախատեսվող այցի շրջանակում Գյումրիում թիվ 10 ֆրանսիական դպրոց այցի հետ կապված հարցեր։Այդ դպրոցը 1988 թվականի երկրաշարժից հետո բացվել է Ժակ Տյուբոյի և Շառլ Ազնավուրի մասնակցությամբ։

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]