Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները վերապատրաստում են անցել

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները վերապատրաստում են անցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերապատրաստման նպատակն էր կին զինծառայողներին տեսական գիտելիքներ փոխանցել պաշտպանության ոլորտում կանանց իրավունքների, որոշումների կայացման տարբեր մակարդակներում նրանց հավասար մասնակցության, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկման կարևորության վերաբերյալ:

Միջոցառման շրջանակում անցկացված հարցումների միջոցով ճշգրտվել են զինված ուժերում կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներն ու առկա խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]