Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԱԾ-ում ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել 

ԱԱԾ-ում ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է 
հարուցվել 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատումների հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր:   Քրեական գործերում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք` թե՛ անտառտնտեսության, թե՛ իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք: Բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն»,- ասաց Վանեցյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]