Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վանեցյանն Իջևանում տեղի ունեցած ակցիան մի քանի քաղաքացիների կազմակերպած սադրանք է համարում

Վանեցյանն Իջևանում տեղի ունեցած ակցիան մի քանի քաղաքացիների կազմակերպած 
սադրանք է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում տեղի ունեցած ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո  այս մասին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Մեր կողմից մարզ այցելելուց և խորհրդակցությունը անցկացնելուց հետո ամենևին չի նշանակում, որ այդ ամեն ինչը մոռացվելու է և մեղավորները չեն բացահայտվելու և պատժվելու: Այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեց 39 անձանց քանակ, ովքեր ակտիվ մասնակցել են նշված ակցիայի կազմակերպմանը: Նրանցից 19-ը բերման է ենթարկվել, այսօր ևս 2-3-ը բերման են ենթարկվել: Մի քանի անձինք,  ովքեր թաքնվում են իրավապահներից, համոզված եմ,  կամ ինքնակամ կներկայանան կամ կհայտնաբերվեն և կկանգնեն օրենքի առջև»,- ընդգծեց Վանեցյանը:

Նա նշեց, որ  Տավուշի մարզ իրենց այցելությամբ, ցանկացել են բնակիչների ուշադրությանը հրավիրել այն հանգամանքին, որ իրենց բարձրացված խնդիրները ստանալու են լուծում, որը բավարարելու է թե՛ պետությանը, թե՛ բնակիչներին:

 Վանեցյանը կոչ է անում հուլիսի 17-ին իրենց բողոքի ձայնը բարձրացրած Տավուշի մարզի բնակիչներին, որպեսզի նման արարքներ այլևս իրենց թույլ չտան և բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի և համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում: «Համոզված եմ, որ թե՛ մարզպետարանը, թե՛ համայնքի պատասխանատուները հաստատ կգտնեն լուծում ստեղծված իրավիճակից»,- շեշտեց Վանեցյանը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ համայնքային ղեկավարությունը, համայնքապետերը և ավագանիները պետք է ավելի ակտիվ և անմիջական մասնակցություն ունենան այս գործընթացների կազմակերպմանը, որովհետև նրանք ավելի լավ գիտեն համայնքի խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]