Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը ժողովրդավարական ինստիտուտների հզորացման գործընթացում է.ԱԺ նախագահը՝ Առաջնորդների ֆորումին

Հայաստանը ժողովրդավարական ինստիտուտների հզորացման գործընթացում է.ԱԺ 
նախագահը՝ Առաջնորդների ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ եւ կարեւոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու եւ կառավարության միջեւ կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ եւ արդար ընտրություններում, մի իրավունք, որը տեւական ժամանակ ոտնահարված էր: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումի իր ելույթում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է.

««2000-ականների սկզբին աշխարհով մեկ արդեն իսկ գրանցվել էր ավտորիտարիզմի աճ: Միեւնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ համաշխարհային այս մարտահրավերն ունի բազմաթիվ պատճառներ, սակայն եթե մատնանշելու լինենք հիմնականը, ապա դա կլինի ավանդական ժողովրդավարական
գործընթացներում քաղաքացիների մասնակցության ձախողումը:

Մինչեւ oրենսդիր մարմնի անկախության կարեւորության վերահաստատումը, մենք պետք է վերագնահատենք անկախ օրենսդիր մարմնի դերը եւ էությունը: Երեք դար առաջ Ամերիկայի Սահմանադրության համահեղինակ Ջեյմս Մեդիսոնն իր «Ֆեդերալիստ» հանդեսի հոդվածաշարում ուսումնասիրել է «մաքուր «ժողովրդավարություն» եւ «հանրապետություն» հասկացությունները: Նա նախազգուշացնում է հանրապետության սկզբունքներից դուրս գործող տարբեր խմբավորումների բացասական ազդեցությունների մասին: Այս միտքն ավելի հնչեղ է մեր օրերում, երբ ժողովրդավարական ինստիտուտները տեւական ժամանակ է, ինչ գործում են:

2018 թվականի ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ եւ կարեւոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու եւ կառավարության միջեւ կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց երկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ եւ արդար ընտրություններում, մի իրավունք, որը տեւական ժամանակ ոտնահարված էր: Այս փաստը ճանաչվել է ոչ միայն մեր միջազգային գործընկերների, այլ նաեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից:

Քանի դեռ ազատ եւ արդար ընտրությունները ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման են, շատ աշխատանք պետք է տարվի մեդիսոնյան ընկալմամբ հանրապետություն հաստատելու համար: Ժողովրդավարության ինստիտուցիոնալացումը եւ օրենսդիր մարմնի դերն այս գործընթացում առաջնային է՝ թույլ չտալու «խմբավորումներին» վնասել ժողովրդավարական կառավարմանը: Այս նպատակով Հայաստանում այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման եւ հզորացման գործընթաց, որի դեպքում ժողովրդավարության առաջխաղացումն անշրջելի կլինի:

Անկախ օրենսդիր մարմինը ցանկացած ժողովրդավարության հենքն է: Օրենսդիր մարմնի անկախության հաստատման միջոցով մենք ժողովրդավարական պետական կառույցները պատվաստում ենք ընդդեմ խմբավորումների վարակի: Անկախ եւ ներկայացուցչական օրենսդիր մարմինը մի կողմից թույլ է տալիս
հասարակությունում առկա տարբեր քաղաքական հայացքների բարձրաձայնում անհրաժեշտ խողովակներով, մյուս կողմից էլ ապահովում է հանրապետությունում հանրային քննարկում` ինստիտուցիոնալ մեխանիզմներով:

Ամփոփելով ելույթս` նշեմ, որ Ներկայացուցիչների պալատի այս երկկուսակցական ձեւաչափը լավ օրինակ է ծառայում աշխարհի մյուս օրենսդիր մարմինների համար` վերանայելու եւ իրականացնելու մեդիսոնյան գաղափարը: Անկախ օրենսդիր մարմինը` որպես քաղաքական ինստիտուտ, ամուր վահան է՝ դիմակայելու
ավտորիտարիզմի վտանգներին, միեւնույն ժամանակ ունենալով բավականաչափ ճկունություն ներքին ճնշումներին տեղի չտալու համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]