Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ

ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած 
բախումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում հունիսի 17-ին Իջևանում ոստիկանության նկատմամբ որոշ քաղաքացիների կողմից ուժի կիրառումը:

«Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ  ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ`ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իջևանում հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ գնալու է Տավուշի մարզպետարան և մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և համայնքի ղեկավարների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Որոշելու ենք մեր հետագա անելիքները և, կարծում եմ, որ այսօր այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին»,-ասաց Վանեցյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]