ՀՀ արտգործնախարարը մասնակցում է Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին
17:22, 18 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցում է Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում