Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը և կից փաստաթղթերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը գտել է, որ լրացել է սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը և հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին, հետևաբար, սույն հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։ 
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի էր տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց՝ Երևանյան փողոցն  իր նրբանցքներով վերանվանվել են նախկին համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է տվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ