Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է առաջիկա շաբաթ օրը լողալ Սևանա լճում

 Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է առաջիկա շաբաթ օրը լողալ Սևանա լճում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է առաջիկա շաբաթ օրը լողալ Սևանա լճում։ Այդ մասին նախարարը նշեց կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում:

«Ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում, ո՞ր մասում եք ուզում լողամ։ Մյուս օրերը աշխատում եմ, չեմ կարող գնալ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որը պետք է քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջությանը վնաս կամ վտանգավոր է, Առողջապահության նախարարությունն է։ Ես կարող եմ ասել՝ բուսական կենդանական աշխարհի համար արդյոք ջրի այս փոփոխությունները լա՞վ են, թե՝ վատ։ Կարող եմ ասել, որ որևէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։

Գրիգորյանը ջրի թափանցիկության, որակի բարձրացման առումով ասաց, որ շատ էական փոփոխություններ կան: «Կարևոր բան նշեմ՝ այս տարի միայն 100 մլն խորանարդ մետր միջինից ավելի գոլորշացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ է եղել: Այսինքն՝ 140 մլն խորանարդ մետր քիչ ջուր է լցվել, ինչը Սևանա լճի մակարդակի 10 սմ-ն է»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իրենք իրականացնելու են 2 հիմնական գործողություն. բարձրացվելու է ջրի մակարդակը և նվազեցվելու է  լիճ թափվող կեղտաջրերի քանակը:

Անդրադառնալով լճում մաքրման կայանների տեղադրմանը՝ նախարարն ասաց, որ ամիսներ առաջ հետազոտություններ են սկսել, ուսումնասիրել են՝ հասկանալու համար, թե ինչ տիպի մաքրման կայաններ են անհրաժեշտ: «Առաջարկները վերցրել ենք և ներկայացրել վարչապետի աշխատակազմ: Վերջինս կհանձնարարի Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի գնման նախահաշվարկի գործընթացը սկսվի, դրանից հետո կսկսվի մաքրման կայանների գնման գործընթացը»,- ասաց նա։

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ արդեն հայտարարվել է ափամերձ տարածքների մաքրման մրցույթը, արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի 7-ին: Հաջորդ 2 տարիներին մաքրման ծավալները էականորեն ավելացվելու են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]