Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի գնած Ս-400 համակարգերը ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի մեջ չեն ներառվելու. Ստոլտենբերգ

Թուրքիայի գնած Ս-400 համակարգերը ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի մեջ չեն 
ներառվելու. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կազմակերպված անվտանգության տարեկան կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ տեսակի պաշտպանության համակարգեր է ցանկանում գնել: ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համակարգերին համապատասխան աշխատեն»,- նշել է Ստոլտենբերգը:

Նա հայտնել է, որ Թուրքիայի կողմից գնված Ս-400 համակարգերը ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի մեջ չեն ներառվելու և Թուրքիան էլ նման պահանջ չի ներկայացրել:

Ստոլտենբերգը անդրադարձել է նաև Ս-400-ների գնման պատճառով Ֆ-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցության կասեցման մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ «այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը դեռևս շատ է կարևորում»:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400-ների մատակարարումը, ինչի հետևանքով լարվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]