Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

ՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակում Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի  քարտուղարության ներկայացուցիչները և Սերբիայի գնահատող փորձագետները:

Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլը մեկնարկել է դեռևս 2015 թվականին: Վիճակահանության միջոցով Հայաստանին գնահատող երկրներ էին ընտրվել Սերբիայի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, հուլիսի 16-18-ն ընթացող աշխատանքային քննարկումների շրջանակում գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ  պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվում են Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջների իրականացմանն ուղղված  քայլերը:

Կոնվենցիայի վերանայման 2-րդ փուլի շրջանակում փորձագետների կողմից կմշակվի Հայաստանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվների վերականգնում) գլուխների պահանջներին համապատասխանության  վերաբերյալ զեկույց:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ