1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ասում են՝ չենք ուզում դրա դիմաց վճարել. Պապիկյանն անդրադարձավ քաղցրաշենցիների պահանջին

Ասում են՝ չենք ուզում դրա դիմաց վճարել. Պապիկյանն անդրադարձավ 
քաղցրաշենցիների պահանջին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաճախ լինում են դեպքեր, երբ համայնքում ջուր կա, այսինքն՝ ջրօգտագործողների միությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրերը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է վիճակը ջրի ոլորտում, արդյոք գյուղացիներն ապահովվո՞ւմ են ոռոգման ջրով: Հիշատակելով Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների մի քանի օր առաջվա բողոքի ակցիան՝ Սուրեն Պապիկյանը նշեց. «Ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել: Այսինքն՝ ապօրինի է պահանջը, որը նման է իջևանցիների երեկվա պահանջին: Իհարկե, երբեմն կարող են դրա տակ լինել օբյեկտիվ խնդիրներ, երբ օրինակ գյուղացին խնդիր ունի ջուր տրամադրող ընկերության որևէ աշխատակցի հետ: Բայց մենք պատրաստ ենք լսել այդ խնդիրները, առաջ քաշել դրանք: Դա բխում է մեր շահերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ճիշտ ներկայացնել  վիճակը: «Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում իրենց անվճար ջուր տալ, այլ այն է, որ եթե 1-2 տարի անվճար ջուր տանք, երրորդ տարում ընդհանրապես ջուր չի լինի: Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում ու ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա նման բաների, չարաշահումների պատճառով»,- նկատեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց, թե ինչ է պարզվել ՋՕԸ-ներում ուսումնասիրությունների արդյունքում: Վերջինս նշեց, որ այս պահին ուսումնասիրությունները դեռ շարունակվում են Շենիկ ՋՕԸ-ում, որպեսզի Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենան: Բայց արդեն շուրջ 3,6 մլրդ դրամի չարաշահումներ հայտնաբերվել են և քրեական գործեր հարուցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]