Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը սոսկալի Է որակել ԱՄՆ-ում միգրանտներին պահելու պայմանները

Եվրախորհրդարանը սոսկալի Է որակել ԱՄՆ-ում միգրանտներին պահելու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների պատճառով, ինչպես նաեւ ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով: Համապատասխան բանաձեւն ընդունվել Է հուլիսի 18-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա օգտին քվեարկել Է 330 պատգամավոր, դեմ՝ 252-ը, ձեռնպահ Է մնացել 55-ը:

«(ԵԽ-ն) անհանգստացած Է այն սոսկալի պայմաններից, որոնցում գտնվում են միգրանտները եւ ապաստան հայցողներն, առանձնապես երեխաները, ԱՄՆ-ի միգրացիոն կենտրոններում, մասնավորապես, անբավարար բժշկական օգնության, նորմալ սանիտարական պայմանների եւ կերակրի բացակայության պատճառով»,- ասված Է հայտարարության տեքստում: Այդ առանչությամբ պատգամավորներն ափսոսանք են հայտնում վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան պատճառով եւ կոչ են անում ղեկավարվելու մարդու իրավունքների բնագավառում ԱՄՆ-ի միջազգային հանձնառություններով, ապահովելու բոլոր նրանց բազային պահանջմունքներն, ովքեր պահվում են այդ կենտրոններում: Նաեւ նրանք պնդում են, որ երեխաները միանան իրնեց ծնողներին կամ ուղեկցողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]