Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պենտագոնը հիասթափված Է ԱՄՆ-ի մարտական խմբից Իսպանիայի ֆրեգատը հանելու՝ Մադրիդի որոշումից

Պենտագոնը հիասթափված Է ԱՄՆ-ի մարտական խմբից Իսպանիայի ֆրեգատը հանելու՝ Մադրիդի որոշումից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հիասթափված Է Իսպանիայի կառավարության որոշումից ամերիկյան Abraham Lincoln ավիակրի գլխավորած մարտական խմբի կազմից թագավորության Mendes Nunes ֆրեգատը վերջնականապես հանելու որոշումից: EFE գործակալությանն այդ մասին հայտնել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Կառլա Գլիսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսին թագավորության իշխանությունները հայտարարել են, որ մարտական խմբի կազմից Մերձավոր Արեւելք ուղարկված նավը հանելը կապված Է այն բանի հետ, որ ԱՄՆ-ը փոխել Է սկզբնական առաքելությունը: Սկզբում խոսքը վերաբերում Էր ժամանակավոր որոշմանը՝ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ լարվածության աճի պատճառով: Ինչպես հայտնել Է El Pais թերթը, ֆրեգատն այդ ընթացքում կանգ Է առել Հնդկաստանի եւ Օմանի նավահանգիստներում՝ սպասելով, որ մարտական խումբը կշարունակի իր ուղին: Այն պատճառով, որ Պարսից ծոցում լարվածությունը չի թուլանում, Իսպանիայի պաշտպանության նախարարությունը որոշել Է, որ «Մենդես Նունիեսն» իր երթուղով կմկենի ինքնուրույն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]