Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմավիրի մարզում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն ավելացել է 35,5 տոկոսով

Արմավիրի մարզում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն ավելացել է 35,5 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերով քրեական հետապնդման և վնասի վերականգնման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքների արդյունքները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 Ամփոփմամբ արձանագրվել է, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո նշված ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 61 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի փոխարեն: Այսինքն՝ վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացել է 35.5 տոկոսով:

  Նշված քրեական գործերից 42-ը հարուցվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 3-ը՝ լրատվամիջոցների, իսկ 16-ը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերված փաստերի առթիվ:

 Նշված  քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել  14 պաշտոնատար անձ: Նրանցից 7-ը մարզի տարբեր դպրոցների՝ մասնավորապես,  Այգեվան, Հացիկ, Բերքաշատ, Լենուղի և Բաղրամյան գյուղերի հանրակրթական դպրոցների, Մեծամորի արվեստի դպրոցի և Էջմիածնի քոլեջի տնօրեններ են, որոնց մի մասին մեղսագրվում են կաշառք ստանալու, մյուս մասին՝ վատնման կամ յուրացման միջոցով հափշտակություն կատարելու հանցավոր արարքներ: Իսկ քրեական հետապնդման ենթարկված մյուս 7 անձինք տարբեր համայնքների՝ Մրգաստան, Հայթաղ, Տարոնիկ, Զարթոնք, Մրգաշատ, Բաղրամյան, Արմավիր գյուղական համայնքների ղեկավարներ են: Նրանք մեղադրվում են առերևույթ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու համար:  

 Նշված ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել է նշված բնույթի 6 գործ 7 անձի վերաբերյալ, ինչը կրկնակի ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և ավարտված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 12 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Համեմատության համար նշենք, որ պատճառված վնասը մոտ 1 մլն դրամով ավելի է, քան ողջ 2018 թվականի ընթացքում  հայտնաբերված վնասի չափը: Իսկ վերականգնման առումով 2019 թ. առաջին կիսամյակը 63 տոկոսով ավելի արդյունավետ է եղել նախորդ ողջ տարվա համեմատությամբ:

 Նշված կոռուպցիոն քրեական գործերի քննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ ներկայացվել են թվով 4 միջնորդագրեր, որոնց քննարկման արդյունքում 2 դպրոցի տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]