Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կիոտոյի անիմեի ստուդիայում հրկիզման զոհերի թիվը հասել Է 23-ի. NHK

Կիոտոյի անիմեի ստուդիայում հրկիզման զոհերի թիվը հասել Է 23-ի. NHK

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները եւս 10 մարդու մարմին են հայտնաբերել Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի արտադրության ստուդիայի շենքը զննելիս, որտեղ սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել: Հուլիսի 18-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաջողվել Է հանել 12 զոհվածների մարմիններ: Եվս 36-ը տուժել Է, նրանցից մեկը մահացել Է հիվանդանոցում: Այսպիսով, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել Է 23-ի: Ընդամենը շենքում բռնկման պահին գտնվել Է շուրջ 70 մարդ, նրանցից մի քանիսի գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ հայտնի չԷ:

Ստացված տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղի Է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով: Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել Է 41-ամյա տղամարդու, որը, ենթադրաբար, բենզին կամ կերոսին Է լցրել ստուդիայի ներսում եւ հրկիզել այն: Տղամարդն այժմ այրվածքներով գտնվում Է հիվանդանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]