Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«responsAbility»-ն իրականացնում է 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գործարք` ներգրավելով Ամերիաբանկը

«responsAbility»-ն իրականացնում է 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գործարք` 
ներգրավելով Ամերիաբանկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական responsAbility Investments AG ընկերությունն իրականացնում է 175 մլն ԱՄՆ դոլարի վարկային ֆինանսավորմամբ ապահովված արժեթղթերի թողարկման գործարք` ուղղված զարգացող երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ին «Ամերիա բանկ»-ից տեղեկացնում են, որ ֆինանսավորման այս ձևը, միավորելով տարբեր ակտիվները մեկ ֆոնդում, ներդրողներին (արժեթղթեր ձեռք բերողներին) առաջարկում է եկամտաբեր և միաժամանակ ավանդական պարտքային և բաժնային ներդրումներից քիչ կախված, ընդհանուր տնտեսական զարգացմանը նպաստող ֆինանսական գործիք:

Որպես արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպիչ հանդես է գալիս JP Morgan ընկերությունը, իսկ հիմնական ներդրողներից մեկն է ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան, որը տրամադրել է գործարքում ներգրավված մասնավոր ինստիտուցիոնալ ներդրումները մոբիլիզացնելու համար անհրաժեշտ օժանդակ կապիտալը:

«Այս գործարքը վկայում է, որ զարգացող երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումն արագ զարգանում է և արդեն հասել է այն մակարդակին, երբ կարող է օգտվել կապիտալի հիմնական շուկաների ֆինանսավորման հնարավորություններից», – նշեց responsAbility ընկերության ֆինանսական հաստատությունների վարկավորման բաժնի համաղեկավար Թոմաս Մյուլերը:

«Մենք շատ ուրախ ենք, որ այս գործարքի միջոցով միանում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ֆինանսավորող բարձրակարգ կազմակերպությունների միջազգային թիմին: Մեզ համար պատիվ է մասնակցել կապիտալի համաշխարհային շուկաների մակարդակում իրականացվող այս նորարարական գործարքին, որում ներգրավված են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են responsAbility-ն, JP Morgan-ը և որպես ներդրող` ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան և այլ բարձրակարգ ներդրողներ», – նշեց Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Թառումյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

responsAbility Investments ընկերության մասին

responsAbility-ն զարգացող երկրներում ներդրումային ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է` 3 մլրդ ԱՄՆ դոլարի պորտֆելով: Ընկերությունը զանազան ներդրումային գործիքների միջոցով մասնավոր պարտքային և բաժնային ֆինանսավորում է տրամադրում 90 երկրներում գործող` ներառական բիզնես-մոդելներ ունեցող շուրջ 540 կազմակերպությունների: Հիմնադրվել է 2003 թ., գլխամասը գտնվում է Ցյուրիխում, տարածաշրջանային գրասենյակները` Բանգկոկում, Ժնևում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայիում, Նայրոբիում, Օսլոյում ու Փարիզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]