Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Մինչև 19 տարեկանների թիմը չի հաղթահարել Եվրո-2019-ի մասնակցության հուզմունքը. Արսեն Եղիազարյան


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ընտրանու ավագ Արսեն Եղիազարյանի կարծիքով, Եվրո-2019-ի խաղերում հայ ֆուտբոլիստների մեջ դեռևս հուզմունք կա:

«Առաջին խաղի համեմատ (այդ խաղում Հայաստանի ընտրանին մրցեց Իսպանիայի հետ) մեկնարկային 30 րոպեներին առավել վստահ էինք գործում: Պետք է առավել շատ մեկը մեկի դեմ պայքարենք, թեպետ դժվար է մեզ համար, և ֆիզիկապես զիջում ենք մրցակիցներին, բայց ամեն ինչ անելու ենք հաջորդ` Պորտուգալիայի դեմ խաղում, արժանի մրցակցություն ապահովելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Եղիազարյանը:

Վերջինս առանձնացրեց այս խաղերում երկրպագուների դերը և շնորհակալություն հայտնեց մինչև վերջին րոպեն իրենց աջակցելու համար:

Արթուր Ոսկանյանի սաները Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրո-2019-ի երկրորդ տուրում ևս պարտվեցին: Այս անգամ ընտրանին 0:4 հաշվով զիջեց Իտալիայի հավաքականին, իսկ առաջին հանդիպումում 1:4 հաշվով տանուլ էր տվել Իսպանիային:

Հուլիսի 20-ին թիմը կխաղա Պորտուգալիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ