Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թեհրանը չի ցանկանում փակել Որմզդի նեղուցը, բայց ունի այդ հնարավորությունը. Զարիֆ

Թեհրանը չի ցանկանում փակել Որմզդի նեղուցը, բայց ունի այդ հնարավորությունը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ երկիրը կարող Է փակել Որմզդի նեղուցը նավթի փոխադրման համար, սակայն չի ցանկանում դա անել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք, անշուշտ, հնարավորություն ունենք անելու դա, բայց, իհարկե, չենք ցանկանում դա անել, որովհետեւ Որմզդի նեղուցը եւ Պարսից ծոցը մեր փրկարարական գիծն են»,- ասել Է նա Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Որմզդի նեղուցը կփակվի արդյոք Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերի կողմից:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն սպառնացել Է փակել Որմզդի նեղուցն այլ երկրներ նավթի փոխադրման համար՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցային ճնշումը շարունակվելու դեպքում: Ի պատասխան Պենտագոնը հայտարարել Է, թե պատրաստ Է ապահովելու նավարկության ազատությունն այդ տարածաշրջանում: Որմզդի նեղուցը, որով փոխադրվում Է աշխարհում սպառվող ամբողջ նավթի գրեթե մեկ հինգերորդ մասը, միացնում Է Պասից եւ Օմանի ծոցերը:

Այդ ուղիով Է փոխադրվում այն նավթի մեծ մասը, որն արտահանվում Է Սաուդյան Արաբիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քուվեյթից եւ Իրաքից, ինչպաս նաեւ գրեթե ամբողջ հեղուկացված բնական գազը, որն արտադրում Է աշխարհում այդ վառելիքի խոշորագույն արտահանող Կատարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]