Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ն դեռ աճի տեղ ունի. Վարդան Մինասյան  

«Արարատ-Արմենիա»-ն դեռ աճի տեղ ունի. Վարդան Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ԱԻԿ-ից կրած պարտությունից հետո իր թիմը դեռ աճելու տեղ ունի:

«Առաջին կեսում մեզ մոտ ստացվեց խաղալ այնպես, ինչպես մտածել էինք: Սակայն մեզ մոտ չստացվեց արագ հակահարձակումը: Կենտրոնացման պակաս ունեինք: Իսկ մրցակիցն էլ բարձր մակարդակի թիմ էր: Ոչ մեկին մեղադրել չեմ կարող, իսկ թիմը դեռ աճելու տեղ ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մինասյանը:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց ԱԻԿ-ի դեմ:  Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով պարտվելով՝ հայկական թիմը լքեց Չեմպիոնների լիգան (Առաջին խաղ. 2:1 հօգուտ «Արարատ-Արմենիա»-ի, երկրորդ խաղ. 3:1 հօգուտ ԱԻԿ-ի): Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և կպայքարի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]