Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ներողություն այս խաղի համար. Արթուր Ոսկանյան

Ներողություն այս խաղի համար. Արթուր Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Իտալիայից կրած պարտությունը կապում է ֆուտբոլիստների կաշկանդվածության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, Ոսկանյանն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ովքեր մինչև վերջին պահը մնացին հավաքականի կողքին: «Ուզում եմ ներողություն խնդրել այս խաղին համար: Մեր ֆուտբոլիստների մոտ կա հոգեբանական ճնշումը և թույլ տված սխալից հետո ուշ են վերականգնվում»,-ասաց Ոսկանյանը: Վերջինիս խոսքով՝ Իսպանիայի դեմ խաղում ֆուտբոիստներն առավել կաշկանդված էին, այս խաղին Իտալիայի դեմ առավել ազատ էին գործողություններում:

«Երկրորդ խաղում հավաքականի ֆուտբոլիստների մոտ վստահություն կար: Ֆուտբոլիստներին ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, պետք է ֆուտբոլ խաղալ, անգամ եթե պարտվում ենք»,-շեշտեց նա:

Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության երկրորդ տուրում Հայաստանի թիմը 0:4 հաշվով պարտվեց Իտալիային: Երրորդ տուրում՝ հուլիսի 20-ին, Արթուր Ոսկանյաննի սաները կխաղան Պորտուգալիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]