Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան վիրահատվել է


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն՝ վիրահատվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դերձյանը:

Նա հայտնեց, որ մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։  «Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել է, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Դերձյանը:

Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ