Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Վարդենիսի հիվանդանոցում անցկացվեց առողջապահական «Բաց դռների օր»


ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցում Վարդենիսի եւ տարածաշրջանի համայնքների բնակչության համար կազմակերպվեց առողջապահական «Բաց դռների օր»: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, նախաձեռնությունը պատկանում էր  «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիային և «Paracelsus» հասարակական կազմակերպությանը: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիային անդամակցող բժիշկները  Վարդենիսի հիվանդանոցում հետազոտության ենթարկեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող  412 քաղաքացու: Նրանցից մի մասը  հետազոտման արդյունքում ուղեգրվեց  մայրաքաղաքի տարբեր բուժհիմնարկներ՝ բուժումը շարունակելու կամ վիրահատվելու նպատակով: Մնացածները տեղում ստացան անվճար խորհրդատվություն  կամ  բուժման նշանակում: Քաղաքացիները  հետազոտվեցին  ուռոլոգի, գինեկոլոգի, սոնոգրաֆիստի, ակնաբույժի, ներզատաբանի, վիրաբույժի եւ բժիշկ-լաբորանտի կողմից: Հետազոտման ընթացքում 1 քաղաքացի շտապ տեղափոխվեց մայրաքաղաք եւ ենթարկվեց վիրահատության

 Նույն աղբյուրի համաձայն՝ բարեգործական ծրագրերի շրջանակներում հուլիսի 17-ին Վարդենիսի հիվանդանոցը նվիրատվության կարգով ձեռք բերեց «Humalizer Ptimus»  կենսաքիմիական անալիզատոր: Նախաձեռնությունը պատկանում էր «MedArmenia Philanthropy »  կազմակերպությանը՝ ի դեմս  Մարիա ԱզիզյանիԿենսաքիմիական անալիզատորն ունի մոտ 3000 դոլար  արժողություն: Այն հնարավորություն ունի՝ իրականացնելու բոլոր տեսակի կենսաքիմիական անալիզները

«MedArmenia Philanthropy »  կազմակերպությունը նախատեսել է բարեգործական ծրագրերը Վարդենիսի հիվանդանոցում դարձնել  շարունակական:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ