Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը դատական համակարգի խնդիրը համարում է ժողովրդի շրջանում դրա նկատմամբ վստահության պակասը

Փաշինյանը դատական համակարգի խնդիրը համարում է ժողովրդի շրջանում դրա 
նկատմամբ վստահության պակասը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դատական համակարգի խնդիրը համարում է այն, որ դատարանների կայացրած որոշումները վստահություն չեն ներշնչում ժողովրդի շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ինձ համար կարևոր և էական չէ, թե առաջին ատյանի դատարանը, վճռաբեկ, վերաքննիչ դատարանը, Սահմանադրական դատարանը բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործով: Ինձ համար ամենակարևոր քաղաքական խնդիրն այն է, որ, երբ այս դատարանները որևէ որոշում կայացնեն, մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն: Դատական համակարգի խնդիրն այն չէ, որ ինքը կայացնում է այսպիսի կամ այնպիսի որոշում: Դատական համակարգի խնդիրն այն է, որ նրա կայացրած որոշումներին չեն վստահում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am