Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը ամենամեծ ձեռքբերումն է համարում Հայաստանում ժողովրդավարության հաստատումը

ՀՀ վարչապետը ամենամեծ ձեռքբերումն է համարում Հայաստանում 
ժողովրդավարության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իր կառավարման 14 ամիսների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի ժողովրդավարությունն է և երկրի ժողովրդավարական իմիջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե որն է իր ՀՀ վարչապետ լինելու ընթացքում ամենամեծ ձեռքբերումը:

«Իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է պատասխանը, որովհետև, իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն , որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց նաև, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները որևէ քաղաքական ուժի կողմից դե-յուրե չվիճարկվեցին:

«Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ:  Ես այն կհամարեմ հիմնական հաջողությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ մայիսի 8-ին հանդես է եկել ասուլիսով, որտեղ ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին, տնտեսական և հակակոռուպցիոն բնույթի ձեռքբերումները:

«Ձեռքբերում են նաև  ժողովրդավարությունից  բխող ուղղությունները՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առջև մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում և, ի վերջո, քաղաքացու ինքնագիտակցում, որ ինքն է ձևավորում Հայաստանում իշխանություն: Կարևոր է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթել է ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Մենք շնորհավորել ենք ,անկախ նրանից, համաձայն ենք ընտրությունների արդյունքներին, քաղաքական բովանդակության հետ, և հարգանքով ենք վերաբերվել»,- եզրափակեց ՀՀ վարչապետը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]