Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը

Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային 
ճարտարապետությունը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը: Հետազոտող Մարիա Արսենյանի մենագրությունում ուսումնասիրվել է ավելի քան 160 հայկական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, գիրքը հրատարակվել է «Дух і Літера» հրատարակչատան կողմից:

Հրատարակությունը պարունակում է ուսումնասիրված աղբյուրների հսկայական քանակ (ավելի քան 450) և ընդգրկում է IX-ից ХІХ դարի Ուկրաինայի տարածքում հայկական եկեղեցիների ճարտարապետությունը: Այն նաև բնութագրում է հայկական տաճարային ճարտարապետության առանձնահատկությունները, քանդակագործությունը, սիմվոլիկան և զարդանախշերը:

Հեղինակը պատմում է Հայաստանի և Ուկրաինայի շինությունների մասին, տեղեկատվություն է տրամադրում էսքիզների, քարտեզների, աղյուսակների և լուսանկարների մասին: Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը գրքում կարևորվում է ճարտարապետական առանձնահատկությունների պրիզմայով:

Հասարակական գործիչ Ելենա Հովհաննիսյանի կարծիքով՝ գիրքը մեծապես կօժանդակի ինչպես Ուկրաինայի հայկական սփյուռքի հետազոտողներին, այնպես էլ՝ գործնական քայլերին, օրինակ, էթնո-տուրիստական երթուղիների և նախագծերի ստեղծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]