Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով

Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընթացող  գործընթացները:

Նա ասել է, որ Ռուսաստանը, բնականաբար, անտարբեր չէ Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ կապում է փոխհարաբերությունների տևական պատմությունը, այդ թվում` մեկ պետությունում ապրելը:

«Ցավոք, ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը հավատում է, որ պատմության վերջն եկել է, և այժմ իրեն իրավունք է վերապահել կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, ղեկավարել ներքաղաքական գործընթացները։ Որպես նման միջամտության օրինակ է կարող եմ նշել Ուկրաինան»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, սակայն, որ Հայաստանում իրավիճակն այլ է:

«Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ է քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական գծում, ինչպես նաև միջազգային ասպարեզում: Ռուսաստանը  Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը դինամիկ զարգանում են»,- ասել է Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]