Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ-ը Բաթումում շնորհակալագրեր է հանձնել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԻՆ-ը Բաթումում շնորհակալագրեր է հանձնել Սպիտակի երկրաշարժի 30-րդ 
տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հուլիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագրերի հանձնման արարողություններից վերջինը՝ Փոթի քաղաքի մի խումբ ներկայացուցիչներին և հետմահու արժանացածների հարազատներին (մարտին համանման արարողությամբ շնորհակալագրեր են հանձնվել Գուրիայի երկրամասի, ապրիլին՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ներկայացուցիչներին):
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալագրերը հանձնելով՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն իր ելույթներում, մասնավորապես, նշել է, որ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրների կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, առաջինների թվում՝ Վրաստանի ներկայացուցիչները: Նա նաև ընդգծել է , որ ՀՀ  կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրաշարժի հետևանքները վերջնական վերացնելու համար և սերունդների հիշողության մեջ պահելու միջազգային հանրության կողմից ցուցաբերված բազմակողմանի օգնության բարձր մարդասիրական արարքը:
 
Շնորհակալագրերի հանձնման արարողությունները զուգորդվել են աղետի գոտու քաղաքների անցյալին, ներկային և ժամանակակից Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ և ընդունելության կազմակերպմամբ:
 
2018թ. դեկտեմբերին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումների շրջանակում շնորհակալագրերի է արժանացրել Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների, որոնք մասնակցել են երկրաշարժի հետևանքները վերացնելու գործին, այդ թվում՝ Աջարիայի ԻՀ, Գուրիայի երկրամասի և Փոթի քաղաքի ներկայացուցիչների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]