Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կաթողիկոսը կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների քննարկումների անցկացումը

Կաթողիկոսը կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների 
քննարկումների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների, միաբանների և քահանաների մասնակցությամբ առկա մտահոգություններին ընդառաջ հուլիսի 16-ին տեղի են ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ լսումներ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի «Ֆեյսբուք»-ի էջից:

Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։

Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվել կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի անդամ տարբեր երկրների արձագանքների վերաբերյալ:

Տեղեկատվական համակարգից նշում են նաև, որ փաստաթղթի վերաբերյալ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր շրջանառության մեջ դնելու և ընդունելու հարցը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էրոր Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]